Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ կողմերի միջև վերջնական համաձայնությունը տեսանելի է։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։
«Գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու խաղաղությանը շարունակական հավատարմության վերաբերյալ։ Վերջնական համաձայնությունը տեսանելի է, և մենք վճռական ենք մեր ընկերներին օգնելու հասնել դրան»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը թվիթերյան իր էջում։
Appreciate Armenian Prime Minister @NikolPashinyan's recent comments on mutual Armenia-Azerbaijan recognition of territorial integrity and continued commitment to peace. A final agreement is in reach and we are determined to help our friends achieve it.
— Matthew Miller (@StateDeptSpox) May 25, 2023

