Մուրմանսկի մարզում վթարի է ենթարկվել ՄիԳ-31 կործանիչը

Օդաչուներին օպերատիվ կերպով տարհանել են որոնողափրկարարական ծառայության ուղղաթիռով։

Մուրմանսկի մարզում վթարի է ենթարկվել ՄիԳ-31 կործանիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վթարը տեղի է ունեցել այսօր պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։ «Ինքնաթիռն ընկել է ամայի վայրում։ Երկու օդաչուներն էլ կատապուլտացվել են»,-պարզաբանել է նախարարությունը։

Օդաչուներին օպերատիվ կերպով տարհանել են որոնողափրկարարական ծառայության ուղղաթիռով։ Անձնակազմի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print