Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը:

Արայիկ Հարությունյանը մի շարք նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել դրանք հետևողական կերպով իրականացնելու կարևորությունը: Հանդիպմանը ներկա էին նաև Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print