Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ 2023-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 23.5 մլն դրամ:
Կառավարությունն այսօրվա նիստում 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշում կայացրեց:
Ներկայացվող նախագծի նպատակը զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումն է՝ 2023 թվականի առաջին եռամսյակի համար:
Խոսքը փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի համար ծախսերը մասնակի փոխհատուցելու մասին է:
Փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ 2023-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 23.5 մլն դրամ:
–

