Ֆուտբոլիստները խաղացել են տարբեր ակումբներում։
«Սյունիք» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել Էդուարդ Ավագյանի հետ։
Ավագյանը «Բանանցի» սան է, հանդես է եկել նաեւ «Արցախում», «Ալաշկերտում», «Վանում», «Փյունիկում»։ 2020/21 թթ․ մրցաշրջանում նա պաշտպանել է «Գանձասար-Կապանի» գույները։
26-ամյա կիսապաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 56 խաղի, դարձել 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մեր նորեկը հանդես է եկել Առաջին խմբի առաջնության 33 խաղում եւ ակտիվում ունի 9 գոլ ու 7 գոլային փոխանցում։
Ավագյանը խաղացել է նաեւ Հայաստանի Մ17 եւ Մ19 հավաքականներում։

«Սյունիք» ՖԱ-ն եւս մեկ ֆուտբոլիստի հետ է պայմանագիր կնքել։
Ակումբը պայմանագիր է կնքել նաեւ 29-ամյա հարձակվող Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նա «Բանանցի» սան է, խաղացել է նաեւ «Ուլիսում», «Արարատում», «Նորավանքում», «Վեսթ Արմենիայում»։ 2019-2021 թթ․ Քոչարյանը հանդես է եկել «Գանձասար-Կապանում»։
Նա մասնակցել է Բարձրագույն խմբի 154 հանդիպման, դարձել 17 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։
Փորձառու հարձակվողը եղել է Հայաստանի Մ19 եւ Մ21 հավաքականների անդամ։
Քոչարյանը Հայաստանի չեմպիոն է եւ կրկնակի գավաթակիր»,–ասված է հայտարարությունում։

Ակումբը պայմանագիր է ստորագրել նաեւ Յուրի Մաղաքյանի հետ։
22-ամյա պաշտպանը «Միկայի» սան է, որտեղից 2016-ին տեղափոխվել է «Արարատ»։
Մաղաքյանը մասնակցել է Առաջին խմբի առաջնության 59 և Բարձրագույն խմբի 5 հանդիպման։
Ֆուտբոլիստը եղել է նաև Հայաստանի Մ21 հավաքականի անդամ։
Մաղաքյանը Հայաստանի գավաթակիր է։

Հօշեցնենք, որ “Սյունիք” ֆուտբոլային ակումբի սեփականատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է(ԶՊՄԿ)։ “Գանձասար-Կապան” ՖԱ-ն “Սյունիք” վերանվանվել է 2022 թվականին։
–

