Ոստիկանները դուրս են հանում ՊՆ նախկին շենքի բնակիչներին․ ՈՒՂԻՂ

Ոստիկանները գործել են ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա։

ՊՆ նախկին վարչական համալիրում ոստիկանական ուժեր են կուտակվել։ Ոստիկանները փորձում են տարածքից հեռացնել բնակիչներին, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, այստեղ հաստատվել են ապօրինի։

«Փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն: Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print