Սեպտեմբերյան ագրեսիայից տուժած ջերմուկցի տնտեսվարողների կոմունալ ծախսերն ամբողջությամբ կփոխհատուցվի

2022 թ-ի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայից տուժած Ջերմուկ համայնքում տնտեսավարողների կոմունալ ծախսերը ամբողջությամբ կփոխհատուցվեն, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ջերմուկում 2022 թ․-ի սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստացի, հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը 2022 թ․-ի հեկտեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50 %-ից ավելի, կփոխհատուցվի  սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի ընդհանուր գումարի 100%-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print