Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում մարտի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, ապրիլի 1-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-ի երեկոյան, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print