Վարդենիսի զորամասում պահեստազորայինները դանակահարել են իրար. կա 3 տուժած

Վարդենիսի զորամասում զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ, հայտնում է MakaryanNews-ը։ «Դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են»,–գրել է կայքը։

Պաշտպանության նախարարությունից @ArmeniaSputnik–ին ասացին , որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

«Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,-ասացին ՊՆ–ից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print