Երեւան–Կապան թռիչքներ իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան

 Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող L-410 ինքնաթիռը տեխնիկական սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից լրատվամիջոցին  հայտնել են, որ ինքնաթիռը կկարողանա թռիչքները վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը վերականգնի շահագործողի վկայականը։

Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, քանի որ միակ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման նպատակով ուղարկվել էր Չեխիա։

Հիշեցնենք` Երևան-Կապան կանոնավոր հաղորդակցությունը գործարկվեց 2023 թվականի օգոստոսի 21-ին: Չվերթերն իրականացվում էին L-410 UVP E20 ինքնաթիռով, որը նախատեսված է 17 ուղևորի համար (տոմսի արժեքը` 20 հազար դրամ)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print