Երեւան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել բեռնատարում․ օպերատիվ են գործել հրշեջները ու պարեկները

Մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130 կմ հատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնտեսական և կենցաղային ապրանքներով բարձված ղազախական համարանիշներով «Volvo» մակնիշի բեռնատարում։ Հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և վարորդի ինքնությունը։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print