Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։







