Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Երևանում մարտի 8-ի առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print