Իրանահայ համայնքը անվտանգ է և կիսում է Իրանի համընդհանուր վիշտը. Արա Շահվերդյան

Պատերազմի այս օրերի ընթացքում, բարեբախտաբար, Իրանի հայ համայնքի շրջանում որևէ միջադեպ չի գրանցվել։ Այս մասին Սյունիք ՀԸ-ին հայտնել է իրանահայության խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյան։

Նրա խոսքով` ապահով են նաև հայկական եկեղեցիները, մշակութային կոթողներն ու համայնքային կառույցները, որոնք չեն կրել որևէ վնաս։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ երկրում հայտարարված սգո շաբաթվա կապակցությամբ Իրանի հայ համայնքի որոշ կառույցներ և հայկական մամուլը ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը՝ ի հարգանք նահատակված հոգևոր առաջնորդի հիշատակի։

Իրանահայությունը, որպես Իրանի բազմազգ հասարակության անբաժան մասնիկ, զգոնությամբ և խոր հարգանքով է վերաբերվում պատերազմի զոհերի հիշատակին՝ կիսելով համընդհանուր վիշտը և խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առջև»,- նշել է Շահվերդյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print