ՀՀ կառավարությունը մինչև 250 հազար դրամ կփոխհատուցի չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած քաղաքացիներին

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի՝ այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի/տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և որոնք նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Այդ մասին սոցցանցում գրառում է արել Արարատ Միրզոյանը։

«Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:

Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին»,- նշել է արտգործնախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print