Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից ներկայացող մի շարք կեղծ օգտատերեր WhatsApp հավելվածի միջոցով նամակագրության մեջ են մտնում նախարարության հետ համագործակցող տարբեր հասարակական կազմակերպությունների և անձանց հետ՝ փորձելով վերջիններից ստանալ անձնական տվյալներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը:
«Խնդրում և հորդորում եմ նման կեղծ և կասկածելի հաշիվներից նամակներ ստանալիս դրանց որևէ կերպ չարձագանքել, չտրամադրել անձնական տվյալներ, չտրվել զեղծարարների խարդախություններին»,- գրել է նա։

