Իտալիան ժամանակավորապես փակում է իր դեսպանատունն Իրանում, դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատանքը կշարունակի Ադրբեջանից: Այդ մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք փակել ենք Իտալիայի դեսպանատունը Թեհրանում։ Մոտավորապես 50 իտալացուց բաղկացած խումբը՝ Իրանում մեր դեսպանի գլխավորությամբ, արդեն հատել է Ադրբեջանի հետ սահմանը: Դեսպանատունն աշխատանքը կշարունակի Բաքվից»,- նշել է Տայանին:
Արտգործնախարարը նշել է , որ Թեհրանում Իտալիայի դեսպանատան «ժամանակավոր» փակումը չի ենթադրում Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում:

