ԱՄՆ-ն հարվածել է իրանական ավիակիր նավին, որն օգտագործվում էր անօդաչու թռչող սարքերի արձակման համար, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Իրանական նավը, որը մոտավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ավիակրի չափ էր, հարձակման է ենթարկվել և այժմ կրակի մեջ է», – հայտարարել է հրամանատարությունը։

