Կապան համայնքի ղեկավարն այցելել է Իրանի գլխավոր հյուպատոսարան

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տեղակալների ուղեկցությամբ այսօր այցելել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսարան և ցավակցություն հայտնել գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ, հայտնում են Կապանի համայնքապետարանից։

Հյուպատոսն իր գնահատանքն է հայտնել համայնքի ղեկավարին, ինչպես նաև իր շնորհակալությունն է խնդրել փոխանցել բոլոր կապանցիներին՝ այս դժվարին օրերին ցուցաբերած զորակցության և աջակցության համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print