Կառավարությունը կայացրել է որոշում, որի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։
Ծրագիրը ներառում է՝ 5 նոր տրանսպորտային հանգույցների կառուցում, 6 նոր վերգետնյա անցումների կառուցում, 2 նոր թունելների կառուցում՝ մոտ 985 մետր ընդհանուր երկարությամբ (ներառյալ պորտալները), 15 նոր կամուրջների կառուցում:
Ճանապարհի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները հանրության գերակա շահ են ճանաչվել ՀՀ կառավարության 09․06․2022 թ․ N 851-Ն և 15․11․2024 թ. N 1793-Ն որոշումներով։

