Հանրապետության տարածքում մարտի 5-ին, 7-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 5-ի առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ին և 8-ին, 9-ի գիշերն սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

