Հանրապետությունում կրկին սուր շնչառական վարակները գլուխ են բարձրացրել։ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում այս պահին 17 հիվանդ կա։ Տարածված վիրուսների թիրախում 0-4 տարեկաններն են։ Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ գտնվում ենք հիվանդացության ցածր ակտիվության փուլում։ Մայրաքաղաքից զատ սուր շնչառական վարակների դիմելիությամբ ակտիվ են Արագածոտնի, Արարատի ու Գեղարքունիքի մարզերը։

