Իրանում ռադիոակտիվ արտանետումների վտանգ չկա․ ՄԱԳԱՏԷ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իր տրամադրության տակ գտնվող արբանյակային պատկերների վերլուծությունից հետո հայտնել է, որ Իրանում ռադիոակտիվ նյութերի արտանետման վտանգ ներկայումս չկա, քանի որ ռադիոակտիվ նյութեր պահող օբյեկտները չեն վնասվել։

«Արբանյակային վերջին պատկերների վերլուծության հիման վրա ՄԱԳԱՏԷ-ն որևէ վնաս չի հայտնաբերել միջուկային նյութեր պահող իրանական օբյեկտներում, ուստի ներկայումս ռադիոակտիվ նյութերի արտանետման վտանգ չկա։ Սպահանի միջուկային օբյեկտի մոտ գտնվող երկու շենքերի վնասը տեսանելի է։ Նաթանզի օբյեկտում մուտքերի մոտ նոր վնաս չի հայտնաբերվել նախկինում գրանցված վնասից հետո։ Այլ միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանում, վնաս չի հայտնաբերվել»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print