Այսօր կսկսվի Խամենեիի հրաժեշտի արարողությունը

Այսօր երեկոյան աղոթքի հրապարակում տեղի կունենա Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սուրբ մարմնի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնել է Իրանի իսլամական համակարգման խորհրդի ղեկավար Մոհսեն Մահմուդին, փոխանցում է Tasnim-ը։

Նա նշել է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մզկիթում և կտևի երեք օր՝ շուրջօրյա ռեժիմով։

Արարողությունը տեղի կունենա Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան աղոթքի հրապարակում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքի վրա։ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների ընթացքում սպանվել են Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print