Գորիսի թիվ 5 բարեկարգված ՆՈՒՀ-ը շուտով դռները կբացի 110 սաների առաջ։ 1973 թվականին կառուցված մանկապարտեզի շենքը առաջին անգամ է հիմնանորոգվում։ Ավելի քան 5 ամիս են տևել նորոգման աշխատանքները, որոնց ավարտին անհամբերությամբ էին սպասում ոչ միայն երեխաները, այլև հաստատության աշխատակազմը։







