Վանաձորում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 10:15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ բախվել են Opel մակնիշի երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print