Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով։

«Դեսպանատունը հայտնում է, որ Իրանից դուրս գալու համար լավագույն երթուղիներն են՝ Աստարայով դեպի Ադրբեջան (հարկ ենք համարում նշել, որ սահմանը հատելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը) և «Նուրդուզ»/«Ագարակ» անցակետով դեպի Հայաստան անցակետերը։ Տեղաշարժվելիս խնդրում ենք ցուցաբերել զգուշություն և զգոնություն»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print