ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իրանին հարվածելուց հետո այդ երկրում իշխանափոխություն կլինի։
«Դիմելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և ողջ ոստիկանությանը՝ հայտարարում եմ, որ դուք պետք է վայր դնեք զենքը և ստանաք լիակատար անձեռնմխելիություն, կամ, որպես այլընտրանք, ձեզ հաստատ մահ է սպասվում:
Այդ պատճառով զենքը վայր դրեք»,-հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարն իր ուղերձում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցիներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը ԱՄՆ ռազմական գործողության ավարտից հետո:

