Սպասվում է քամու ուժգնացում

Փետրվարի 26-ին․ ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում Երևանում, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Հորդորում ենք խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ծառերի և գովազդային վահանակների տակ»,-ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print