ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Նա տեսանյութ է հրապարակել։
«Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն թոշակները փաստացի կբարձրանան իմ նշած սանդղակից ավելի շատ»,- նշել է վարչապետը։

