Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին, 22-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի կեսօրից հետո, 23-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում փետրվարի 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին և 25-ին սպասվում է կարճատև անձրև։

