Ընդլայնելով հովանավորների և գործընկերների շրջանակը` «Սյունիք ՖԱ»-ն հերթական հուշագիր- համաձայնագիրը կնքեց այս անգամ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ։ Սա երրորդ տեղական ընկերությունն է, որ համալրում է թիմի աջակիցների շարքը։ Միասին՝ հանուն Սյունիքի ֆուտբոլի զարգացմանը միացել են նաև «է. Կ. Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ու Կապանի «Նորոգշին» ընկերությունը։ Նմանատիպ համագործակցությունները նպաստելու են Սյունիքում մարզաձևի ընդլայնմանը, ինչպես նաև ակումբի առաջընթացին։







