6 տարեկանում դպրոց հաճախելը 2025-26 ուսումնական տարվանից պարտադիր է, այլապես երեխան ընդգրկվում է տարիքին համապատասխան դասարանում։ Սյունիքի մարզում 23 երեխա միանգամից երկրորդ դասարան է ընդունվել։ Արտերկրից վերադառնալը կամ ծնողի որոշումն են եղել հիմնական պատճառները։ Թե ինչպես է ընթանում նման սովորողների ուսումնական գործընթացը, և ինչ արդյունքներ կան, կպատմի Աննա Մելքումյանը։







