Աջափնյակում կրակոցների քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ձերբակալման որոշում է կայացվել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի (սպանությանն օժանդակելը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով: Ձերբակալման որոշում է կայացվել»:
Հիշեցնենք, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել։

