Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է`4-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 19-ին, 22-ին՝ 14-18 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ին և 20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 22-ի երեկոյան, 23-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print