Նոր մանրամասներ՝ Երևանում հնչած կրակոցներից

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Մեկ քաղաքացի մահացել է:

Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print