«Հայկական երկաթուղիներ»-ը հետեւողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները. Զախարովա

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի նա առաջարկել է Ռուսաստանին հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել մի երկրի, որը բարեկամական է թե Երևանի, թե Մոսկվայի համար։

«Հայկական երկաթուղիներն», ավելի քան 20 տարի, կառավարվում է ՀԿԵ-ի կողմից և ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները, այլև, ինչը, հավանաբար, Երևանը մոռացել է, զգալի միջոցներ է ներդրել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ստեղծելով մեծ թվով աշխատատեղեր, որոնք, ի դեպ, դեռևս չեն մարվել»,- նշել է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print