Ինչու է ուշանում պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձը. պարզաբանում

ՀՀ առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել․

«Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:  Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար: Վաղվա ընթացքում կազմակերպությունների ֆինանսավորումը կբացվի նաև ապահովագրության մասով: Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print