«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը.
«Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 23-24 աստիճան տաքության, Արարատյան դաշտում՝ մինչև 19 աստիճան տաքության, Երևանում սպասվում է մինչև 17-18 աստիճան տաքություն»։

