Սյունիքում 3 ուսուցիչ ատեստավորումից 100 տոկոս արդյունք է գրանցել

2025-ին Սյունիքից կամավոր ատեստավորմանը դիմել է 592 մանկավարժ, մասնակցել՝ 512-ը, նրանցից 60 տոկոս և ավելի շեմը հաղթահարել է 353 հոգի։ 159-ին չի հաջողվել վաստակել համապատասխան միավորներ։ Մարզում 3 ուսուցիչ ատեստավորումը հաղթահարել է 100 տոկոս արդյունքով։ Դրույքաչափի փոփոխության ու հավելավճարի հնարավորության շնորհիվ մարզում ավելացված աշխատավարձ է ստանում 559 հոգի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print