Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ի և 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է` 3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ին՝ 18-22 մ/վ, 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ն ամբողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։

Երևանում փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 15-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print