Կենսաչափական անձնագրերի համակարգը Հայաստանում կգործարկվի 2026 թվականի աշնանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Սա մեր տեսլականն է, և մենք արել ենք պրակտիկորեն առավելագույնը, որպեսզի այս ժամկետը պահպանվի։ Այս պահի դրությամբ ունենք հստակ ֆիքսված վերջնաժամկետ՝ 2026 թվականի աշուն, որի շրջանակում բիոմետրիկ նոր համակարգը կգործարկվի, և մեր քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր»,-ասաց նախարարը։
Նախարարը նշեց, որ այս պահին աշխատում են կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնականացման վրա։ Առաջիկայում դրանց նկարագիրը կներկայացվի հանրությանը։

