Բուք, տեսանելիության բացակայություն. իրավիճակը ճանապարհներին

Փետրվարի 13-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Սաստիկ բքի և անվտանգության նկատառումներով Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print