Սյունիքում կան փակ ճանապարհներ

Փետրվարի 12-ին՝ ժամը 18:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Եղանակային անբարենպաստ պայմանների, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print