Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում մեկնարկածմինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 10մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները ստորև.

10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձև.

Մ18տ. / Հայկ Սարգսյան – 9-րդ տեղ,

Մ18տ. / Արմեն Գևորգյան – 25-րդ տեղ,

Մ16տ.  / Արտակ Ամիրյան – 13-րդ տեղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print