Իրար են բախվել 3 ավտոմեքենա․ կա 4 վիրավոր

Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ի վարած «Mazda EZ6» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչներ 52-ամյա Արսեն Ք․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և 45-ամյա Զավեն Գ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջին կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print