Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը

Այսօր՝ փետրվարի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը: Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ստացել են «Զայեդ» մրցանակը: 

Հիշեցնենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մեկնել են ԱՄԷ՝ մասնակցելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։ «Զայեդ» մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք էական ներդրում են ունենում երկխոսության ամրապնդման գործում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print