Միջուկային գործարքի շուրջ աճող լարվածության ֆոնին ԱՄՆ-Իրան միմյանց նկատմամբ հնչող սպառնալիքները չեն դադարում։ Դրան զուգահեռ փետրվարի 2-ին Իրանի նախագահը հրահանգել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, որոնք նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և դուրս չեն գալու այդ շրջանակից։ Ի՞նչ սպասել բանակցություններից և արդյոք իրավիճակը ռիսկայի՞ն է Հարավային Կովկասի համար։







