Օդի ջերմաստիճանը կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա։

«Վերջին 4-5 օրերին Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, բայց վաղը ցերեկային ժամերց մինչև փետրվարի 3-ը ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 7-8 աստիճանով։

Վաղը երեկոյան ժամերից մինչև փետրվարի 4-ը ՀՀ առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print