Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նշվել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես երկխոսության և դիվանագիտական ​​միջոցներով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։

«Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքը կամ տարածքը որևէ պետության կողմից օգտագործվի հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print